2019թ․-ի սեպտեմբերի 1-ից 8-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում և Մյունխենի արվարձաններից Զեյեսհաուպտ (Seeshaupt)-ում տեղի ունեցավ «ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» միջմշակութային երկխոսության զարգացման և անհանդուրժողականության դեմ պայքարի ծրագիրը։
Ծրագրին մասնակցում էին երիտասարդական աշխատողներ և ակտիվիստներ Գերմանիայից, Լատվիայից, Չեխիայից, Բելառուսից և Հայաստանից։
Հայաստանից մասնակցում էին 15 երիտասարդներ, այդ թվում փաստաբաններ, հոգեբաններ, բժիշկներ և քաղաքագետներ։
«Հանդուրժողականության ակադեմիայի» ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան․
«ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ» շրջանակներում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբան/ փաստաբան Անահիտ Մկրտչյանը մասնակիցներին ներկայացրեց «Խտրականություն» թեման՝ դրանք ուղեկցելով ինտերակտիվ վարժություններով ու տեսահոլովակների դիտմամբ։ Ներկայացման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ գործող օրենսդրությանն ու իրավական խոչընդոտներին խտրականության կանխարգելման ոլորտում։
Հիշեցնենք, որ ծրագրի նպատակներն էին․